«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից

Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից
28.04.2025 | 20:03

Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում։ Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, և մենք այլևս ոչինչ չտեսանք...

Ու սա կես դար է համարյա, որ մենք աչքը փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով։

Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետևիցս փակեցին։

Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից։

Եվ որովհետև չգիտեմ, թե այդ երկու բաներից որին առաջին տեղը պետք է տալ, որին երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշևիկներին հավասար ատելությամբ։

Լեռ ԿԱՄՍԱՐ

1960 թ.

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ