«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Իմ կռիվը ձեր պատվիրտու ազգակործան պատուհասի հետ է

Իմ կռիվը ձեր պատվիրտու ազգակործան պատուհասի հետ է
30.07.2025 | 11:02

FreeNews հեռուստաալիքի «Ազատ շփում» հաղորդաշարի խոսացողը (սրան հեռուստամեկնաբան կամ հեռուստահաղորդավար անվանելը մեղք է և վիրավորանք համապատասխան մասնագիտական շրջանակների համար) երկու օր անընդմեջ՝ երեկ ու այսօր իր հաղորդումները նվիրեց իմ ֆեյսբուքյան վերջին գրառմանը:

Վստահ եմ՝ հիշյալ գրառումս Նիկոլին էլի հունից հանել ու գցել է ցավագար նոպայի մեջ՝ պացիենտն էլ հանձնարարել է սույն խոսացողին ուղիղ եթերում պատասխանել գրառմանս ու «ջախջախիչ» հարված հասցնել ինձ:

Սա էլ իր (չ)ունեցած կրթության ու տկար ուղեղի պարունակության համապատասխան երկու օր շարունակ խոսեց ու մի խելքը գլխին բան չասաց:

Չեմ ադրադառնալու հաղորդման ընթացքում հնչած բառակույտին ու խոսացողին՝ իմ և իմ ֆեյսբուքյան ընկերների իտնելեկտը չվիրավորելու համար, բայց մի բան կասեմ. ես սկզբունքորեն չեմ բանավիճում ու քննարկման մեջ չեմ մտնում պատվեր կատարող վարձկանների հետ, իմ կռիվը ձեր պատվիրտու ազգակործան պատուհասի հետ է:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ