Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
28.09.2012 | 16:21

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +3 +8, ցերեկը` +19 +22, ցածրադիր մասերում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +30, Լոռիում` գիշերը՝ +5 +10, ցերեկը` +21 +26, Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +25 +30, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +12 +16, ցերեկը՝ +28 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +25 +30, նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +21+ 26 և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +23 +28 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 35-80 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը` +14 +16, ցերեկը` +29 +31, երեկոյան կողմ` +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ