Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հասարակության պահանջն է, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) ֆիլմը նկարահանվի ու ներկայացվի աշխարհին

Հասարակության պահանջն է, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) ֆիլմը նկարահանվի ու ներկայացվի աշխարհին
07.11.2012 | 16:17

Այսօր ՀՀ կառավարության հ/հ 12/4547-12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հ/հ 150/29003-12 կողմերից ծանուցում է ուղարկվել այն մասին, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) Արցախյան ազատագրական պայքարի ու Շուշիի ազատագրման մասին գեղարվեստական ֆիլմը նկարահանելու ֆինանսավորման խնդրանքով մեր դիմումը վերցվել է քննարկման:
Երկարատև պայքարից հետո նկատելի է ՀՀ իախագահի վերջին հանձնարարականների կատարումը ըառավարության կողմից:
Սիրելի հայրենակիցներ, սա ձեր հաղթանակն է: Այս փաստը վկայում է, որ հասարակությունը անտարբեր չէ, ու ֆիլմի հրապարակային լայն քննարկման արդյունքը փաստում է, որ հասարակության պահանջն է, որ «ԹԵԿՈՒԶ» (ՇՈՒՇԻ) ֆիլմը նկարահանվի ու ներկայացվի աշխարհին:
Այս դիվանագիտական ֆիլմը ևս մի խթան կհանդիսանա Արցախի մասին ճշմարտությունը իմանալու, ճանաչելու պայքարում:
Սիրելի հայրենակիցներ, ինչպես դեռ 2011 թ. ֆիլմի նկարահանման նախապատրաստման շրջանում հրապարակային ներկայացրել ենք գործընթացը, այնպես էլ հիմա մեր պարտքն ենք համարում ձեր դատին ներկայացնել ֆիլմի ֆինանսավորման հարցն ու ՀՀ կառավարության քննարկման արդյունքների մասին: Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին, հասարակությանը և խնդրում ենք` շարունակել լինել մեր կողքին` այս հայանպաստ ֆիլմի ստեղծման գործում:
Հուսանք, որ այս անգամ սպասումները կարդարանան, ու մենք վերջապես կունենանք մեր հաղթանակների մասին պատմող դիվանագիտական ֆիլմը:


Գագիկ ԱԹԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 11311

Մեկնաբանություններ