Ռուսական էլիտաների վրա հսկայական ազդեցություն ունեն Աղալարովները։
Նրանց գրպանում են հայտնվել ռուսական տարբեր գործիչներ, ինչը ծառայեցվում է ադրբեջանական կենտրոնական շահերի համար։
Արազ Աղալարովը Ադրբեջանի բռնապետ Ալիևի խնամին է, ով «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի սեփականատերն է։
Կրոկուս Սիթիում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 149 մարդ զոհվել էր, ինչի պատճառով քրեական գործ էր սկսվել, և այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում սկսվում է գործով դատաքննությունը, սակայն ռուսական ալիքները հայտնում են, որ Արազ Աղալարովը մեկնել էր Բաքու։
Ինչո՞վ է սա էական հիմա։
Ռուսաստանը կարծես թե սկսել է ադրբեջանական տնտեսական, քաղաքական և ո՛չ ֆորմալ մյուս ազդեցությունները սահմանափակել։
Այստեղ կենտրոնական դեր են խաղում հենց Աղալարովները, Նիսանովները, Խալիլովները և այլք։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ