Օգոստոսի 8-ին, Սպիտակ տանը խաղարկված կլոունադան Ադրբեջանում էյֆորիկ ցնծությամբ ու, հատկապես, ՀՀ-ում վարչապետ աշխատողին՝ իրենց իսկական ազգային հերոսին, նվիրված պոետիկ-երաժշտական դիֆիրամբներով ընդունվեց:
Բայց երկրաշարժի էֆեկտ գրանցեց հայ հանրության՝ ազգը ներկայացնող փոքրաթիվ հատվածի շրջանում: Շատերն անզորությունից լալիս էին, հայհոյում կամ անիծում:
Մինչդեռ վիրտուալ աշխարհում՝ համացանցային սարդոստայնում, ՔՊ-ն «հեղափոխության» և «մեռնող-հառնողին» փառաբանող պաթոսախառն «mainstream» էր բեմադրում:
Մեյնսթրիմը, որ է՝ զանգվածային կամ փոփ մշակույթ որոշակի ժամանակի մեջ, և հիմնականում հակադրվում է այլընտրանքին, ՔՊ-ականների կատարմամբ նաև բացահայտ քծնանքի ու մեկի առջև սողալու վառ երանգներով էր գունազարդված:
«Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան։ Չուզեցան, չփորձեցին, ՎԱԽԵՑԱՆ։
Դու հազար անգամ անցար դժոխքի միջով, հազար անգամ մեռար ու հազար անգամ հարություն առար։
Քեզ անիծեցին, ընտանիքդ թիրախավորեցին, երեխաներիդ սպանելով սպառնացին, բայց դու չհանձնվեցիր, որ երեխաներիդ անիծողների երեխաները ապրեն խաղաղ երկրում, խաղաղ երկնքի տակ։
Շնորհակալ եմ։
Սերունդները շնորհակալ են լինելու»:
Լալահառաչ շողոքորթության ճարպոտ շտրիխներով գերխտացած այս ձոներգի փարիսեցի հեղինակը, փորձել է ներկայացնել արծվենի տեսքով այն էկզոտիկ սավառնողին, որն զգալով մոտալուտ վախճանը, ինքնահրկիզվում է ու վերածնվում իր իսկ մոխիրներից:
Սակայն, հակառակ հրակարմիր ու կրակի գունավորմամբ երկարակյաց թևավորի կերպարի, որն ըստ Հերոդոտոսի ապրում է 500 տարի, սրա գովերգած՝ կուզիկ ու գերպարարտ մարմնազանգվածով խրտվիլակից առասպելական փյունիկի տնազն է ստացվել:
Սա, թերևս, անգիտակցաբար է գրավոր վերդիկտ ներկայացրել իրեն սողալու էներգիայով լիցքավորող ՔՊ միակ կուռքին, որը յոթ տարի ու երեք ամսում արդեն հասցրել է «հազար անգամ մեռնել ու հազար անգամ հարություն առնել»:
«Հազար անգամ»-ի տողատակերից հնչում է վերջնագիրը.
ՔՊ-ական այս «կարկառուն»-ի քծնանքի աղբյուրը՝ գեներատորը, վաղու՜ց սպառել է «հարություն» առնելու իր լիմիտը:
«Հարություն»… է՛լ չի լինելու:
Բայց մինչ վարագույրն իջեցնելը, անդրադառնանք ՖԲ-ում «իրական Հայաստանի» լուսապայծառ ապագան փառաբանողների թշվառությանը:
Նախ վկայակոչենք Բիսմարկի հայտնի աֆորզմը՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն է:
Ապա և փաստենք՝ այդ «հնարավորի» բաղկացուցիչներից մեկը՝ մեյնսթրիմը, որ այսօրվա աշխարհում սերտաճել է քաղաքականությանը, շողոքորթության բարձրագույն «пилотаж» գրանցեց ՔՊ-ական անկապ տղաների և աղջիկների կատարմամբ:
Ժամեր շարունակ սրանք պաթոսախառն «ներբող»-ներ էին երկնում՝ խաղաղության, հաղթանակի, ինքնիշխանության, սպասվող լուսապայծառ ապագայի մասին ու երևակայական կռիվ տալիս տիտղոսակիր ընդդիմադիրների հետ, որոնք, ըստ էության, ծպտուն անգամ չէին հանել, որովհետև պարզապես իներտ էին, չկային:
Իհարկե որոշ էլիտար դեմքեր արտահայտվեցին... Facebook-ում, սակայն, չընդհատեցին արձակուրդային կոմֆորտը և հաջորդ օրը՝ օգոստոսի 9-ին, արտակարգ ռեժիմով հրավիրված խորհրդակցություն-քննարկումներ չկազմակերպեցին ո՛չ ԱԺ-ում, և ո՛չ էլ կուսակցական գրասենյակներում:
Գուցե և ճիշտ վարվեցին:
Խորհրդավոր լռությամբ հնարավորություն տվեցին, 10 կամ 11 տոկոս վարկանիշ ունեցող ՔՊ-ին «ճակատամարտ մղել» իրենց իսկ հորինած հակառակորդների ու նրանց գոյություն չունեցող տեքստերի դեմ: Ի ցույց դնել սեփական ողորմելիությունն ու խայտառակվել:
Այնուամենայնիվ, ի՞նչ էր տեղի ունեցել:
Առանձնապես ոչինչ:
Վաշինգտոնյան «սուպերշոուն»՝ Նոբելյան մրցանակի հավակնություններ դրսևորած 79-ամյա կլոունի, պատերազմական հանցագործ, ցեղասպան բռնապետի ու ենոքավանցի միմոսի բեմադրմամբ, կրկին արձանագրեց՝ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման վիրտուոզ կատարում:
Բաղրամյան 26-ի նեղլիկ գավիթներից միջազգային «трасса»-ներ հասած «подлиза»-ն, որ ի սկզբանե էլ «փչացած» ապրանք էր, ծնողների խոտան արտադրանք, այս էլ ո՞րերորդ անգամ սմբակների տակ անպատիժ տրորում էր հայի արժանապատվությունն ու նրա սրբության սրբոցի՝ հայրենիքի, տարածքային ամբողջականությունը:
Բայց ե՞րբ այդպես չէր գործել, որ:
Ինչպեա ասված է.
«Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո» (Ժողովող, 1-10):
Ընդամենը, ժամանակին էր պետք կարդալ սրա «գրոց-մրոցներն» ու բամփել դավաճան գանգին, այլ ոչ թե անտեսել նավթահոտ թաքնագիրն ու սնել-պարարտացնել հայի ինքնությանը սերտաճած թարախապալարը:
Իսկ տարիներ անց, խավիարաբույր «թավիշի» հիստերիկ խառնափնթորում, լաչառ հոգեգարի համախոհն ու «հեղափոխության և ժողովրդի թշնամիներ» հայտարարվածների՝ վիրտուալ թաղման թափորների անբարո մասնակիցը դառնալ:
Եթե հիշյալ «սուպերպատմական» բալագանից հետո էլ «նորաձև կրթվելու» ցանկություն ունեք, ապա անպատճառ աչքի անցկացրեք դեռևս 2,5 տասնամյակ առաջ ընտանեկան լրատվամիջոցում սրա գրածները:
Ինչե՜ր կհայտնաբերեք:
Հետին թվով ո՜նց կզարմանաք ու կզայրանաք:
Նաև կհասկանաք՝ հարազատ իր ցեղի արյան կանչին, տասնամյակներով մշակել և 2025-ի օգոստոսյան մի սև օր կյանքի է կոչել այն, ինչ պահանջում են սիոնիստների ու անգլոսաքսերի շահերը:
Ինչ պահանջում են Թուրքիո շահերը:
Շահեր, որոնք մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզից վաղուց են ջնջել Հայաստան պետությունը, որն իր գոյությամբ խոչընդոտ է ոչ միայն դեպի մեծ Թուրանի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ հայտարարված «սրբազան» պայքարի ճանապարհին:
Թերթե՛ք, թերթե՛ք անցյալի էջերն ու, թեկուզ և ուշացումով, բայց առերեսվեք մեծ ուրացողի դեղին լրատվամիջոցի կատարած կեղտոտ «լվացք»-ին (ինչին բավականին հանգամանալից անդրադարձել ենք «Made in Turkey» շարքի տարբեր գլուխներում):
Մեկ անգամ ևս կարդանք de facto «Հայկական», բայց
de jure «Թուրքական ժամանակի» 2001-ի մայիսի 23-ին «Մենք ու մեր շահերը» հրապարակման մեջբերվող հատվածը.
«Միշտ ասել ու կրկնում եմ` Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա:
Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա:
Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա:
Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»:
Դեռևս 24 տարի առաջ հնչեցրած անբարո դիրքորոշում, որն այսօր մեծ ոգևորությամբ տարփողում են նաև ՔՊ-ական տարբեր տրամաչափի ուսապարկեր:
Վաշինգտոնյան շոկ-շոուից հետո, ինչպես գրված է «Made in Turkey» շարքի գլուխներից մեկում.
«... թուրքական այս «մուղամի» իսկական «կլկլոցը» լսելի կդառնա առաջիկայում, երբ տղամարդուն ոչ հատուկ ականջ սղոցող ֆալցետով ուրացողը կիրազեկի՝
պետք է ապամոնտաժել Ծիծեռնակաբերդում վեր խոյացող հուշակոթողը, վերացնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և հաշտ ու խաղաղ ապրել հայից տուժած մեծ եղբոր` թուրքի հետ:
Ջան ասել, ջան լսել: Առևտուր անել, փող աշխատել: ՈՒտել, խմել:
Այլապե՞ս…
Պատերազմ կսկսվի»:
Նիկոլերենից թարգմանաբար կնշանակի.
«Կրթվելուց մինչև անկախ, ինքնիշխան պետություն ձգվող ամենակարճ ուղին պարտությունն է»:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ