«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Գազային թակարդ

Գազային թակարդ
06.09.2025 | 15:08

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները Իզմիրում անցկացված էներգետիկ ֆորումի ընթացքում պայմանավորվել են դեպի Նախիջևան էներգետիկ համագործակցության ընդլայնման և գազի կայուն մատակարարումների շուրջ։

Ստորագրված արձանագրությունները ներկայացվում են որպես «համաշխարհային էներգետիկ անվտանգության» քայլ, սակայն իրականում խոսքը վերաբերում է թուրքական կողմից Ադրբեջանի կախվածության հետագա ամրապնդմանը:

«Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձևը, որը Թուրքիայում մշտապես կրկնվում է, փաստացի նշանակում է Ադրբեջանի ղեկավարությանը զրկել ինքնուրույն գծի հնարավորությունից․ Նախիջևանը գազ է ստանում Թուրքիայի միջոցով, հետևաբար, նախագիծը ամբողջությամբ կախված է թուրքական ենթակառուցվածքներից և քաղաքական կամքից։

Ադրբեջանը վերջնականապես ներգրավվում է անգլո-թուրքական նախագծի մեջ, որտեղ թուրքական կողմը հանդես է գալիս միայն որպես բրիտանական շահերի քողարկիչ։

Ադրբեջանի ինքնիշխանությունը էներգետիկ ոլորտում աստիճանաբար մաշվում է․ առանցքային որոշումները ավելի ու ավելի ընդունվում են արտաքին կառավարման տրամաբանությամբ, որտեղ առաջնահերթությունները ձևավորվում են ոչ թե Բաքվում, այլ դրսից։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ