Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Նախագահի դիտարկումներն արդյունավետ էին և խիստ անհրաժեշտ»

«Նախագահի դիտարկումներն արդյունավետ էին և խիստ անհրաժեշտ»
29.11.2012 | 17:54

Իրավապահ մարմիններին և դատախազությանն ուղղված ՀՀ նախագահի քննադատությունն գործընթացների վերաբերյալ իսկական իրարանցում առաջացրեց, ինչի արդյունքում դատախազությունում որոշակի փոփոխություններ կատարվեցին։ Եթե չլիներ նախագահի այդ դիտարկումը, արդյոք դատախազությունում կվերանայեի՞ն իրենց աշխատանքները։ «Նախագահի ելույթից հետո հրավիրվեց կոլեգիայի նիստ, որին ներկա էին նաև լրատվամիջոցները։ Նիստում խիստ պահանջներ դրվեցին, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։ Նշանակո՞ւմ է սա, որ ՀՀ նախագահի դիտարկումն արդյունավետ էր։ «Իհարկե, դիտարկումը արդյունավետ էր և խիստ անհրաժեշտ»։ Ինչ վերաբերում է հնարավոր նոր կադրային փոփոխություններին կամ էլ պաշտոնանկություններին, գլխավոր դատախազի տեղակալը նկատեց, որ եթե կադրային փոփոխությունների խնդիրներ լինեն, ապա, բնականաբար, դրան կանդրադառնան, և հավելեց. «Կարծում եմ, որ աշխատանքում պարբերաբար խախտումներ թույլ տված անձինք պետք է ենթարկվեն որոշակի պատասխանատվության, որոնք դրանք կարող են լինել տարբեր բնույթի»։ Ի դեպ, օրերս նախագահի թիկնազորի ուղղությամբ արձակված կրակոցի աղմկահարույց փաստը պարոն Թամազյանը, դատախազին բնորոշ ձևով, չմանրամասնեց, միայն նշեց. «Հարցը հետաքննության ոլորտում է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ