Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Կիսաեզրափակիչներն այսօր են

Կիսաեզրափակիչներն այսօր են
03.01.2013 | 14:38

Ուֆայում ընթացող հոկեյի քսան տարեկանների աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ընտրանին միայն ի հաշիվ ետխաղյա բուլիտների է հաղթահարել շվեյցարական արգելքը: Կիսաեզրափակչում նրան են սպասում աշխարհի գործող չեմպիոնները՝ շվեդները:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ԱՄՆ-ի ու Կանադայի ընտրանիները: Ամերիկացիները 7:0 խայտառակ հաշվով պարտության են մատնել չեխերին: Ինչ վերաբերում է կանադացիներին, նրանք խաղային այս փուլ են դուրս եկել «ուղիղ ընթացքով»՝ դեռևս խմբայինում 2:1 հաշվով հաղթահարելով ամերիկյան արգելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ