ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կհնչեն հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ

Կհնչեն հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ
15.12.2014 | 19:35

Դեկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք 2013-ից Արմեն Բաբախանյանի նախագահությամբ գործող «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնի` մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրին, որը կոչված է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտմանն ու ինքնադրսևորմանը: Նախընտրական փուլ անցած 10-20 տարեկան 15 երիտասարդ երաժիշտներն ընդգրկվում են ծրագրում` դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտություններով:

«Բացառիկ տաղանդները» մայրաքաղաքից են, ինչպես նաև Արցախից և հայաստանյան մարզերից` Գավառից, Գյումրուց, Արարատից, Աբովյանից: Նրանց հետ աշխատում են լավագույն մասնագետները, նրանց հնարավորություն է տրվում ելույթ ունենալու հայաստանյան լավագույն բեմերում և ոչ միայն, հովանավորվում է նաև մասնակցությունը միջազգային վարպետության դասերին, միջազգային մրցույթներին և այլն:
Տարեվերջյան համերգին պատանի երաժիշտները ելույթ կունենան նաև վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Արամ Թալալյանի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ