ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Մեր մասնակցությունը բացառվում է

Մեր մասնակցությունը բացառվում է
09.09.2016 | 10:09

«Եվրո 2017»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հյուրընկալեց Բուլղարիայի հավաքականին: Ցավոք, գլխավոր մարզչի պաշտոնում Կարեն Բարսեղյանի նորամուտը հաջող չստացվեց պաշտոնական խաղում: Ֆուտբոլի ակադեմիայի Ավանի մարզադաշտում մեր հավաքականը զիջեց 0:1 հաշվով: ՈՒթ տուրից հետո ունեցած մեկ միավորով մեր ընտրանին շարունակում է մնալ խմբայինի վերջին տեղում, ինչը նշանակում է, որ «Եվրո 2017»-ի եզրափակչին մեր մասնակցությունը բացառվում է: Տեղեկացնենք, որ մեր խմբայինում առաջատարը Դանիայի ընտրանին է, որը ռումինացիների նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:1) վաստակել է 22 միավոր: Ռումինիայի ընտրանին 19 միավորով երկրորդ հորիզոնականում է:


Երիտասարդականի և, ինչու չէ, ազգային հավաքականի տխուր մրցելույթների ֆոնին ուրախացրեց մեր մինչև տասնինը տարեկանների ընտրանին: Մոլդովացիների հետ ընկերական հանդիպումում մեր տղաները կամային հաղթանակ են տոնել 2:1 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Վահան Բիչախչյանն ու Էդգար Մովսիսյանը: Կողմերի առաջին հանդիպման ժամանակ գրանցվել էր 2:2 արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ