ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հանդիպումների վայրը փոխել չի կարելի

Հանդիպումների վայրը փոխել չի կարելի
23.06.2017 | 11:10

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին վերջնականապես հաստատվել են որակավորման փուլի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությանը մասնակցող մեր թիմերի հանդիպման վայրերն ու ժամկետները: Հունիսի 27-ին, ժամը 20.00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալի Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմային»:


Հունիսի 29-ին մարզադաշտ դուրս կգան մեր մյուս երեք թիմերը: «Շիրակը» սեփական հարկի տակ ժամը 16.00-ին կընդունի Սլովենիայի «Գորիցային», «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ժամը 19.00-ին կհյուրընկալի Բրատիսլավայի «Սլովանին» (Սլովակիա), իսկ Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում «Գանձասար-Կապանը» ժամը 22.30-ին ուժերը կչափի «Մլադոստի» հետ (Չեռնոգորիա):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ