Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Հայաստան վերադարձան ութ մեդալ նվաճած

Հայաստան վերադարձան ութ մեդալ նվաճած
17.10.2017 | 07:16

Սերբիայում օրերս կայացել են սամբոյի երիտասարդների, պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունները: Մեր ընտրանիները մասնակցել են 17 մարզիկով, որոնցից երկուսը ներկայացրել է գեղեցիկ սեռը: Ընդհանուր թվով ութ մարզիկ հայրենիք է վերադարձել տարբեր հարգի մեդալներ նվաճած: Առաջինը նշենք երիտասարդների մեջ 90 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած Գրիգոր Սահակյանին:

Փոխչեմպիոններ են հռչակվել պատանիների տարիքային խմբում հանդես եկած Արմեն Նիկողոսյանն ու Բորիս Շատվերյանը: Նրանք ներկայացրել են 56 և 75 կգ քաշային կարգերը: Արմենին ու Բորիսին նվաճած արծաթե մեդալով ընկերակցել է Աննա Մկրտչյանը (+80 կգ), որը մրցելույթներ է ունեցել աղջիկների տարիքային խմբում:


Մեր պատվիրակության նվաճած չորս բրոնզե մեդալից մեկը բաժին է հասնում պատանիների տարիքային խմբում հանդես եկած Նարեկ Համբարձումյանին (87 կգ քաշային կարգ), մյուս երեքի տերերը երիտասարդների տարիքային խմբում հանդես եկածներն են: Նրանք են` Ֆելիքս Դալլաքյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (52 կգ), Վահագն Չալյանը (82 կգ):
Ինչպես գրեթե միշտ, ազգությամբ հայ մարզիկներ են եղել այլ երկրների ընտրանիների կազմում: Ռուսաստանի հավաքականը ներկայացնող 57 կգ քաշային Արտյոմ Աղաջանյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոնի տիտղոսին է արժանացել Վլադիմիր Բաբայանը (100 կգ): Երկուսն էլ հանդես են եկել երիտասարդների տարիքային խմբում: Պատանիներից այս երկրին բրոնզե մեդալներ են բերել Արման Ղամբարյանն ու Վարդգես Հակոբյանը: Առաջինը ներկայացրել է 52, երկրորդը` +87 կգ քաշային կարգը:


Աշխարհի չեմպիոնի տիտղոսին է արժանացել Հունաստանի ընտրանու կազմում հանդես եկած պատանի Գեորգի Մարգարյանը, որը հանդես է եկել 75 կգ քաշային կարգում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ