Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կատարում 2022 -ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 թիմ

Կատարում 2022 -ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 թիմ
23.05.2019 | 22:27

Կատարում 2022-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 ազգային հավաքական: ՖԻՖԱ-ն մերժել է մասնակիցների թիվը 48-ի հասցնելու առաջարկը, որը ժամանակին ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:


Նրա ղեկավարած կազմակերպությունն այսօր տարածել է հայտարարություն, որ «տարբերակը համապարփակ և մանրամասն վերլուծելուց և շահագրգիռ կառույցների հետ քննարկելուց հետո բոլոր կողմերը հանգել են այն եզրակացույան, որ այսօրվա հանգամանքներում մասնակից թիմերի թիվն ավելացնելու հնարավորությունն անիրատեսական է»: 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որը համատեղ կազմակերպելու են ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, կմասնակցի 48 ազգային հավաքական:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ