ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լա՛վ, բա սրանք փայ էին մտա՞ծ ժողվարչապետի հետ

Լա՛վ, բա սրանք փայ էին մտա՞ծ ժողվարչապետի հետ
21.09.2023 | 09:01

Ինձ մի բան է հետաքրքրում. եթե Պրահայի համաձայնությունը փաշինյան նիկոլի և հայ ժողովրդի մյուս բարեկամների միջև հայտնի էր արդեն մոտ մեկ տարի, թեպետ գոնե ինձ մոտավորապես պարզ էին դրա կատաստրոֆիկ հետևանքները, այսինքն՝ եթե դու ասում ես, որ Ղարաբաղը իմը չէ, կամ Ղարաբաղն էնքանով է իմը, որքանով, ասենք, Լոտարինգիան, ապա հենց դու ես Ալիև էֆենդուն իրավունք և արդարացում տալիս երեկվա գործողություններն իրականացնելու, և էֆենդին գործել է բացարձակապես միջազգային իրավունքի և նորմերի սահմաններում՝ հակաահաբեկչական օպերացիա անցկացնելով իր տարածքում, զինաթափելով ապօրինի զինված միավորումները:

Թողնենք մի կողմ ժողվարչապետի դեմագոգիան և արևմտյան շկոլայի այլ սպեկուլյացիաները, որոնց դա լավ տիրապետում է, հիանալի սովորեցրել են դրան (Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ, բայց Ղարաբաղը հանձնելու մանդատ ունեմ, որովհետև Քոչարյանը սենց, Սարգսյանը նենց, Պուտինն էլ տենց, Ալմաթիի դեկլարացիան Տեր-Պետրոսյանն է ստորագրել, ինձնից առաջ Արցախը Քոչարյանն է ճանաչել կամ Սարգսյանը և այլն), պառլամենտական ընդդիմությունը ինչո՞վ էր զբաղված այս մեկ տարին: Դժվա՞ր էր կռահել սրա թշնամական, ցեղասպանական մտադրությունների մասին:

ՇԱՏ ԴԺՎԱ՞Ր ԷՐ ՀԱՍԿԱՆԱԼ, թե սրա վերջը ինչ է լինելու:

Չկայի՞ն միջազգային իրավունքի մասնագետներ, քաղաքականությունից գոնե մի քիչ հասկացողներ: Չեմ կարծում, որ չկային՝ բոլորն էլ կային, ամեն ինչն էլ կար:

Լավ, բա սրանք փայ էին մտա՞ծ ժողվարչապետի հետ:

Մեկը կմեկնաբանի՞ Ազգային ժողովի ընդդիմության այսօրինակ հանցավոր անտարբերությունը, որն իրականում, եթե անկեղծ ասենք, ավելի մեծ հանցանք է պարունակում, քան ամենայն հայոց ժողվարչապետի արածը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Մեկնաբանություններ