Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից
24.09.2024 | 07:46

Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»:

Քննական հանձնաժողովի մեջ էր նաեւ Կոմիտասը` ճեմարականների սիրելի հայր սուրբը:

Աշակերտներից մեկին հարցնում են, թե ով է կառուցել Հռիփսիմեի վանքը:

Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է հայր սուրբի աչքերին:

Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.

- Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը:

Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին և զարմացած հարցնում.

- Հա'յր սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7004

Մեկնաբանություններ