Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սաակաշվիլին կոչ է անում ընտրել ընդդիմությանը

Սաակաշվիլին կոչ է անում ընտրել ընդդիմությանը
25.10.2024 | 12:25

Սաակաշվիլին, բռնելով արևմտյան ուղի, Վրաստանը սարքեց թուրքական վիլայեթ, Բաթումին` Աջարիան ամբողջովին թուրքական լծի տակ է, և կոչ է անում հայազգի ընտրողներին ընտրել իրենց` ընդդիմությանը, որպեսզի Վրաստան պետություն այլևս դե ֆակտո չլինի։

Դեռ մի բան էլ հոխորտում է, թե Հայաստանի և տարածաշրջանի կարգավիճակը կախված է Վրաստանում իրենց ընտրվելուց։

P.S. Հայ թե վրացի՝ բոլոր առողջ մտածող ընտրողները հասկանում են, որ Սաակաշվիլի, նույն ինքը՝ զելենսկի ընտրելուց վրաց և հայ ժողովուրդը կդառնա թնդանոթի միս` նոր խամաճիկ ՈՒկրաինա` Արևմուտքի ձեռքում։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 30702

Մեկնաբանություններ