08.08.2025|
14:57
Ամբողջ լրահոսը «միջանցքի» մասին է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ընթանում է «միջանցքի» թեմայով շարադրությունների մրցույթ: Ընդ որում, կարծես առաջադրանքի մեջ ներառված է սարսափ տարածելու պայմանը:
Բոլորս գիտենք, որ «միջանցք» տալը Սյունիքն օտարելու նախահիմքն է: Վստահ եմ` դա գիտեն նաև դրա մասին անընդհատ տարբեր բառերով գրողները: Մանավանդ, որ վերջիններս հասարակական և քաղաքական գործիչներ են...