ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները

Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները
09.05.2025 | 20:38

Մայիսի 9֊ին պապիկս իր ընկերների հետ կանգնում էր մեր գյուղի հուշարձանի մոտ կառուցված փայտե պատվանդանին։ Նրանց նոր կոստյումների վրա շողշողում էին ուղիղ գծերով շարված շքանշանները։ Նրանց կոստյումները տարիների հետ չէին հնանում, որովհետև միայն այդ օրն էին նրանք հագնում այդ տոնական հագուստները։

Նրանց` դաշտերում ու հանդերում ծեծված դեմքերը մաքուր ածիլված էին լինում այդ օրը։ Պողպատի պես փայլում էին հեռվից։ Հայացքները` մաքուր ու խրոխտ։

Գյուղական աշխատանքներից ճաքճքած, բայց արդար քրտինքով հաց վաստակելու մասին ամեն ինչ պատմող նրանց ձեռքերը օդում ողջունում էին մեզ` երգող֊արտասանողներիս։

Ու այդ կանաչ, ծաղկուն մայիսի փթթուն ֆոնին, մեր գյուղից դուրս` կանաչ բլուրի վրա կառուցված հուշարձանից բանաստեղծություն արտասանող մեր զրնգուն ձայները.

֊ Ես տիկնիկիս ու ինձ համար խաղաղություն եմ ուզում։

Տարիների հեռու հեռուներից ամեն անգամ գալիս ու ջերմ գրկում են այդ հարազատ ձայները, ճաքճքած ձեռքերն ու հարազատ պատկերները։ Յասամանաբույր ու երբեք չթառամող կարմիր կակաչներով։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ