ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Հայերը Մեքսիկայում

Հայերը Մեքսիկայում
15.09.2025 | 14:13

1931 թ․ Կալիֆորնիայի Լա Վեռն քոլեջում դասավանդող Գէորգ Ա․ Սարաֆեանը որոշում է անցնել Մեքսիկա և ուսումնասիրել տեղի կրթության դրվածքը։ Ապա հրապարակում է «Այց մը Մեքսիկօյի մայրաքաղաքին ու դպրոցներուն» վերտառությամբ մի ծավալուն հոդված, որի վերջում համառոտ անդրադառնում է նաև հայերին։ Մեջբերեմ այդ հատվածը, որտեղ կան ուշագրավ դիտարկումներ։ Բայց ինձ դուր է գալիս վերջին նախադասությունը։

«Հայ գաղութ մըն ալ կ՛ապրի Մեքսիկօյի մայրաքաղաքին մէջ։ Իբր երեք հարիւր հոգիներէ կը բաղկանայ հայ գաղութը։ Հազիւ թէ ութ ինը տարիներէ ի վեր եկած են հայեր Մեքսիկօ։ Շատեր եկած են Միացեալ Նահանգներ մտնելու համար, բայց չեն յաջողած ու հաստատած են Մեքսիկօ։ Հակառակ աննպաստ պայմաններու, կարճ ատենուան մէջ հայ գաղթականներ սկսած են նախանձելի վիճակի տիրանալ։ Գրեթէ մեծամասնութեամբ կ՛զբաղին փանթօֆ ու կոշիկ շինելու գործով։ Դժբախտաբար, փոխանակ իրարու հետ համագործակցաբար գործելու՝ մրցումով իրարու գործին վնասած իսկ են։ Պէտք ունին եկեղեցական կազմակերպութեան։ Մէկ քանի խելացի, կրթուած առաջնորդներ կան գաղութի ծոցին մէջ։ Եթէ այս առաջնորդները իրարու մօտ գան, յոյս ունինք որ կրնան համազգային գործակցութեան գետին հարդարել ու գաղութը առաջնորդել աւելի յաջող կացութեան մը։ Գաղութի հայոց ազգասիրութիւնը, հիւրասիրութիւնը ու աշխատասիրութիւնը հայկական նկարագրին գեղեցիկ գիծերը կը կազմեն։ Գաղութը առ այժմ մատնուած է տնտեսական տագնապի, հետևանք համաշխարհային տնտեսական դժուարին կացութեան։ Պարծանք է, սակայն, որ մէկ հատիկ իսկ ողորմութեան կարօտ հայ մը չենք տեսած, ամենքն ալ լծուած են աշխատութեան»։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ