Պատարագից հետո լրագրողները շրջապատեցին մի կարևոր մատղաշի, ու տեղի ունեցավ բլից-հարցազրույց․
- Դուք նախաճաշին ի՞նչ եք ուտում, որ կարողանում եք թշնամիների հախից գալ։
- Չախոբիլի։
- Դա ձեզ ի՞նչ է տալիս։
- Անխնա չախում եմ։
- Եթե ձեր ամուսինը մեկ օրով ձեզ կարգի թագավոր՝ ինչպիսի՞ թագավոր կլինեք։
- Չախ-չախ թագավոր։
- Քրիստոնեական տոներից ո՞րն եք նախընտրում։
- Չախվերացը։
- Ուզում էիք ասել՝ Խաչվերա՞ցը։
- Դե հա։
- Իսկ ընթրիքի՞ն ինչ եք ծխում․․․ այսինքն՝ ուտում։
- Միայն չախոբիլի։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ