Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում
20.05.2012 | 08:17

Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Աղետի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել են հարյուրավոր բնակիչներ։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ