«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Երե՞ք, թե՞ չորս պորտֆել

Երե՞ք, թե՞ չորս պորտֆել
05.06.2012 | 01:30

ՕԵԿ-ը փորձում է կառավարությունում ևս մեկ պորտֆել վերցնել։ Այլ կերպ ասած, իր երեք պորտֆելներին ավելացնել ևս մեկը։ Այս մասին նշում են կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները և հստակեցնում, որ այս պահին խոսքը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռի շուրջ է։ Արդյո՞ք իշխանությունն այս պորտֆելը կտա իր կոալիցիոն գործընկերոջը։ Կարծում ենք, դժվար է կանխատեսել, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև կոալիցիոն համաձայնագրի կնքման ժամանակ պայմանավորվածություն է եղել, որ ՕԵԿ-ը կպահպանի միայն երեք նախարարական պորտֆել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ