Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Ասում են...

Ասում են...
08.06.2012 | 03:40

...թե Գագիկ Ծառուկյանը, բոլոր դեպքերում, որոշակի անհանգստություններ ունի և նեղ միջավայրում հնարավոր է համարել, որ թիմն իր «տակից» կգնա: Այդ իսկ պատճառով ինքն ու մերձավորները այս ողջ ընթացքում զբաղված են լավատեսություն «սերմանելով», անվերջ կրկնելով` կոալիցիա չմտնելով մեր ռեյտինգը շատ բարձրացավ, համարյա կրկնապատկվեց. ամառ է, գնացեք-հանգստացեք, նոր ուժերով եկեք` նախագահական ընտրություններին մասնակցելու, չկասկածեք` հա՛մ նախագահն է մերը լինելու, հա՛մ էլ հետ տված բոլոր պորտֆելներն ենք հետ բերելու` ավելիով: Լավատեսները հավատում են նրան: Իրատեսները` կասկածում: Պրագմատիկները` հառաչում, անձայն շշնջալով` «խելքի՜դ ձյուն գա»:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ