Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երջանկության հետևից բոլորս դեպի Կոստա Ռիկա

Երջանկության հետևից բոլորս դեպի Կոստա Ռիկա
18.06.2012 | 12:04

Բրիտանական Նոր տնտեսական հիմնադրամը հրապարակել է 2012-ի Երջանկության համաշխարհային դասիչը: Առաջին անգամ երջանկության վարկանիշ կազմվել է 2006 թվականին և ամենաերջանիկ երկիր համարվել է Խաղաղ օվկիանոսի Վանուատու կղզի- պետությունը, որ ամենաաղքատներից մեկն է աշխարհում: Հայաստանը 2006-ին 132-րդ տեղում էր, վեց տարում մենք երջանկության վիթխարի թռիչք ենք գործել` այս տարի հայտնվելով 53-րդ տեղում: 44-րդը Թուրքիան է, 56-րդը` Վրաստանը, 77-րդը` Իրանը, 80-րդը` Ադրբեջանը: Թերևս տարօրինակ է, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիան 47-րդն է: Շվեյցարիան 34-րդն է, Կանադան` 65-րդը, Նիդեռլանդները` 67-րդը, ԱՄՆ-ը` 105-րդը, Բելգիան` 107-րդը, Դանիան` 110-րդը, Ռուսաստանը` 122-րդը: Պետությունները

դիտարկվել են երեք չափանիշներով` քաղաքացիների գոհունակության աստիճանը իրենց կենսամակարդակից, կյանքի տևողությունը, բնապահպանական բարեկեցությունը: Այդ չափանիշներով` Լատինական Ամերիկայի պետությունները ճանաչվել են ամենաերջանիկներից` առաջին տասնյակում են Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը, Սալվադորը, Ջամայկան, Պանաման, Նիկարագուան, Վենեսուելան, Գվատեմալան: Երջանիկների երջանիկը Կոստա Ռիկան է, վերջին` 151-րդ երջանիկը, Բոտսվանան:

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ