Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Քաղաքական փաստաթուղթը քաղաքական կրքեր առաջացրեց

Քաղաքական փաստաթուղթը քաղաքական կրքեր առաջացրեց
22.06.2012 | 15:12

Վերջապես, թեժ կրքերից հետո ԱԺ-ում երեկ հաստատվեց կառավարության ծրագիրը։ Ամեն դեպքում, ԱԺ-ում ներկայացված վեց կուսակցություններից չորսը դեմ են կառավարության ծրագրին։ Ի՞նչ է սա նշանակում. խնդիրը քաղաքակա՞ն էր, թե՞ իսկապես կառավարության ծրագիրն անվստահելի էր, ոչ իրատեսական։ «Կառավարության ծրագիրը քաղաքական ենթատեքստ չի կարող չունենալ, բացի կառավարության տնտեսական ծրագիր լինելուց, այն քաղաքական փաստաթուղթ է, որը ներկայացնում է քաղաքական ուժի գործունեությունը։ Բնական է, որ ընդդիմությունը փորձելու էր դրան հակառակվել»,- պարզաբանեց Վարդան Այվազյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ