Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ-ում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ

Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ-ում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ
04.07.2012 | 21:35

Տարեսկզբից մինչ այսօր ՀՀ և ԼՂՀ տարածքում սեյսմիկ իրավիճակը հսկող 148 մոնիտորինգային դիտակայաններից բաղկացած ազգային դիտացանցով գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 14 երկրաշարժ: Դրանցից ամենաուժեղը (մինչև 3,3 մագնիտուդ` հավասարազոր 5 բալի) տեղի է ունեցել մարտի 5-ին` Հայաստանի հյուսիս-արևմուտքում, երկրորդը` 4 բալ, մարտի 17-ին` Վեդի գյուղի մոտ և երրորդը` մարտի 28-ին (4 բալ)` Արարատյան դաշտում:

Տարածաշրջանում (մայիսի 7-ին) 7-8 բալ ուժգնությամբ երեք սեյսմիկ ցնցում է գրանցվել Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից ոչ հեռու: Վնասվել են առաձին շենքեր: Հունիսի 4-ին` 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը արձանագրվել է Վան քաղաքից ոչ հեռու:
«Կովկասյան տարածաշրջանը գտնվում է հարավից` Արաբական և հյուսիսից` Ռուսական տեկտոնական երկու սալերի բախման գոտում: Սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է Արաբական սալի տեղաշաժով, որը դեպի հյուսիս-արևելք տարեկան կազմում է 10-12 մմ»,- «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության» ( ՍՊԱԾ) գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա նշեց նաև, որ սեյսմիկ ակտիվության որոշակի աճը հետևանք է նաև երկրի ընդերքում ընթացող պրոցեսների:
Իսկ ինչ մնում է Հայաստանում ներկայումս տիրող սեյսմիկ իրավիճակին, ապա այն, ըստ մասնագետների վերլուծության, հանրապետությունում և նրա հարակից տարածքներում ֆոնային (նորմայի) սահմաններում է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ