Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ո՞Ւմն է Սամվել Բալասանյանը

Ո՞Ւմն է Սամվել Բալասանյանը
07.09.2012 | 13:10

Առաջիկայում ողջ հանրապետությունով մեկ սպասվում են ընտրական շքերթներ: Այս կիրակի մեկնարկելու է ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը: Սակայն կարծես սպասվող համայնքի ղեկավարների և ավագանու ընտրությունները միասին այնքան մեծ աղմուկ չեն բարձրացրել, որքան «ամենաինտրիգային» Գյումրին՝ իր ԲՀԿ-ական թեկնածուով: Օրերս երկրի ղեկավարի այն կարծիքը, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել առաջադրել քաղաքապետի թեկնածու, անհարմար վիճակի մեջ է դրել ԲՀԿ-ին: Մեր տեղեկություններով, այս կուսակցության ներկայացուցիչները հարմար պահը բաց չեն թողնում, որ լրատվամիջոցներով անընդհատ տարածեն, թե իրականում ԲՀԿ-ն էլ անմասն չէ այդ գործընթացից:
Ավելին, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, անձամբ Բալասանյանին կուսակցության ղեկավարը հրահանգել է, որ պաշտպանի կուսակցության պատիվը: Այսպես թե այնպես, հստակ է. եթե ՀՀԿ-ն չհամաձայներ ԲՀԿ-ի թեկնածուի առաջադրմանը, հաստատ նրան արժանի մրցակից «կստեղծեր»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ