Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լֆիկին ստուգում են

Լֆիկին ստուգում են
02.10.2012 | 12:33

Բանից պարզվում է` համոզելու հատուկ կարողություն ունեցող, «ընկերասեր» Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) բիզնես-գործերն այնքան էլ լավ չեն: Հատկապես «սիթիների» գործը: Մեր տեղեկություններով` հարկայինը «ծանր հրետանի» է իջեցրել այստեղ, ասել է` սկսել են օլիգարխի փողերը հաշվել: Ասում են` լայնածավալ ստուգումներ են իրականացնում (տեսնես հիմա գոնե հաշիվ-ապրանքագրո՞վ է աշխատում): Այս «ուսումնասիրությունները» հերթակա՞ն բնույթի են, թե՞ տեղավորվում են «մեծ շնաձկներ» բռնելու օպերացիայի մեջ, կերևա առաջիկայում:
Վատ է, որ Սամվել Ալեքսանյանն այս օրերին ԱԺ-ում էլ սփոփանք չունի, «չհամոզվող» Ռուբեն Հայրապետյանն էլ այնտեղ չէ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ