Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որոնվում է 16-ամյա Էլիտա Մարկոսյանը

Որոնվում է 16-ամյա Էլիտա Մարկոսյանը
10.10.2012 | 12:58

Ս/թ հուլիսի կեսերին Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ նրան տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից գնումներ կատարելիս:
Արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհար կազմվածքով, օվալաձև դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում` փոքրիկ սպի:
Էլիտա Մարկոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ