Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բա գայիր, չթողնեիր

Բա գայիր, չթողնեիր
16.10.2012 | 18:44

Նախորդ շաբաթ ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել ու պատասխաններ են հնչել նաև ՀԱՊԿ-ի արձանագրության քվեարկության վերաբերյալ: Ասում են փոխադարձ հասկացվածություն է եղել: Սակայն մինչ այդ ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մամուլով քննադատաբար էր արտահայտվել իր այն գործընկերների հասցեին, ովքեր կողմ էին քվեարկել` նրանց տարբեր «քամիների» ու հոսանքների հետ համեմատելով: Սակայն ինչպես մեր քաղաքական դաշտին բնորոշ է, խոսքերը մշտապես առ ոչինչ են: Մեր տեղեկություններով, այդ նիստին ներկա չի եղել քվեարկությունից «ջղայնացած» Մակեյանը ու, բնականաբար, խոստացված «քամիների» ուղղությունը չի կարողացել պարզել: «Բա գայիր, չթողնեիր»,-կասեր հայտնի ֆիլմի հերոսը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ