Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը
24.10.2012 | 14:14

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավաղբյուր, Յաղուբյան, Լեփսիուսի 1, 2 փողոցների՝ ներառյալ նրբանցքները և 6 փ-ցի, Դրոյի փ. 4, 18, 24, 26, 28 շենքերի և 15-23 շենքերի՝ ներառյալ կոտորակները, Յ.Ռայնիսի փ. 88, 89, 90, 105 շենքերի և առանձնատների, Նորաշխարհյան փողոցի 17, 17/1 շենքերի և առանձնատների, Գոգոլի փ. 5ա, 85, 26, 87 շենքերի և 90-ից բարձր համարների առանձնատների, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների, Պ.Սևակ փ. 106, 90, 92 շենքերի, Շովրոյան փ. 12,14,16 շենքերի, Ռուբինյանց փ. 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-21 20, 22, 23, 23/, 24, 26, 27/4, 27/4ա, 28 շենքերի՝ ներառյալ կոտորակները, Ուլնեցի փ. 1,2, 70/1, 72, 74, 76 շենքերի, 2-րդ նրբանցքի 6 շենքի, 3-րդ նրբանցքի շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ