Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Կոմպոզիտորների մրցույթը ամենասուբյեկտիվ մրցույթն է աշխարհում»

«Կոմպոզիտորների մրցույթը ամենասուբյեկտիվ մրցույթն է աշխարհում»
25.10.2012 | 17:23

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող ՀՈՎԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ հաղթել է Իտալիայի «Քսենիա» ասոցիացիայի կազմակերպած` Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված երաժշտական մրցույթում:

Ըստ մրցույթի կանոնների` հաղթողն իր հեղինակային ստեղծագործությունը ներկայացնելու է Estovest փառատոնի երկու համերգներում և հրավիրվում է Իտալիա` նոր ստեղծագործության պրեմիերայի փորձին:
«Իմ ստեղծագործությունը գրված է ոչ թե Սայաթ-Նովայի մեղեդիների հիման վրա, այլ նրա հնչյունային աշխարհի: Չգիտեմ, որքանով երաժիշտները կհասցնեն իմ բոլոր պահանջները կատարել, բայց հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Սարդարյանը` հավելելով նաև, որ իր մրցանակը չի համարում լուրջ ձեռքբերում: «Կոմպոզիտորների մրցույթը ամենասուբյեկտիվ մրցույթն է աշխարհում»,- ասաց նա:
Estovest փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին, կավարտվի դեկտեմբերի 9-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ