Բավական էր ամերիկյան մարսագնացը հաղորդագրություն տարածեր Մարսի վրա հայտնաբերված նավթի պաշարների մասին, որպեսզի բոլոր երկրաբնակները հասկանային` մարսեցիները դեմոկրատիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:
Ռուսաստանի հարցում և, ընդհանրապես, բոլոր մեզնից շատ ուժեղների հարցում, մենք և մեզ նման թույլերն ու կիսաթույլերը միամտորեն, թե աշխարհի հիմնական գործերից շատ հեռու լինելով, անհուսորեն լող են տալիս խորին թյուրիմացությունների ծովում...