Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
02.11.2012 | 13:26

...թե Ծառուկյանի խայտաբղետ պահվածքը այնքան թևաթափ չի արել ԲՀԿ-ի սերժ սարգսյանական թևին, որքան քոչարյանական: Նախորդ օրը «կանյաչնիում» տեղի ունեցած հույժ գաղտնի խորհրդակցությունից հետո լուրջ դժգոհություններ են հնչել նրանց կողմից, այդ թվում և` ոչ անհայտ մարտի մեկով «անցնող» ոչ անհայտ Շերիֆի` Գրիգոր Գրիգորյանի, որը կարծիք է հայտնել, թե չի բացառվում, որ ամեն ինչ ծախի, գնա Հայաստանից:

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ