Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ ընդհանրական աշխատանքային գրաֆիկը

Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ ընդհանրական աշխատանքային գրաֆիկը
03.11.2012 | 15:09

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում փաստել է.

«Իմ աշխատանքային առօրյայով հետաքրքրվողներին համառոտ ներկայացնում եմ ընդհանրական աշխատանքային գրաֆիկս:
Աշխատանքի սկիզբ` 09.00
(եթե երեխեքիս ես պետք է տանեմ դպրոց ու մանկապարտեզ` 09.15)
Օրվա ընթացքում միջինում 4-5 այցելու, 2-3 խորհրդակցություն նախարարությունում, 1` կառավարությունում:
Մտից գրություններ` միջինում 50-60
Ելից գրություններ` միջինում 30-35
Ընդմիջումը, որպես կանոն, նախարարությունում 20 րոպե:
Շաբաթվա ընթացքում` հանդիպումներ դեսպանների, միջազգային կառույցների, լրագրողների հետ:
Շաբաթը մասնակցություն միջինում 2-3 միջոցառումներին:
Ինտերնետ ակտիվությունն ինչպես PC-ով, այնպես էլ շարժական գաջետներով` օրվա ընթացքում ծանոթացում լրահոսին, 1-3 քաղաքական, 2-5 կրթագիտական, 1-2 անձնական ստատուսներ ՖԲ-ում, ծանոթացում նամակներին:
Աշխատանքային օրն ավարտվում է ժամը 20.30-21.00:
Շաբաթ օրերը, որպես կանոն, աշխատանքային են ժամը 10.00-16.00:
Ամիսը մեկ` քաղաքացիների ընդունելություն և մարզային այցեր:
Ողջ տարվա ընթացքում`7-10 գործուղում, նախարարին կից կոլեգիայի նիստեր, ՀՀ կառավորության նիստերին մասնակցություն, աշխատանք ԱԺ-ի հետ»:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ