Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հետո էլ դժգոհում եք, թե Հայաստանը լցվել է ղարաբաղցիներով

Հետո էլ դժգոհում եք, թե Հայաստանը լցվել է ղարաբաղցիներով
15.11.2012 | 20:44

Արցախի «Նոր էջ» թերթի խմբագիր ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆԸ Facebook սոցիալական ցանցում անդրադառնում է չափազանց օրախնդիր և ավելի քան ցավոտ մի հարցի: «Արցախում, հատկապես Ստեփանակերտում առավելապես օգտագործում են գետի ջուրը, այդ թվում՝ խմելու համար,-գրում է նա:- Ստեփանակերտում ու տարբեր բնակավայրերում տեղադրված են ջրաչափեր, և մարդիկ օգտագործած ջրի համար վճարում են դրանցում գրանցված ցուցմունքներին համապատասխան։ Այսինքն՝ լեռնային մեր երկիրը լեցուն գետերի ջուրն օգտագործում ենք… ջրաչափով: Բնականաբար, մարդիկ ձգտում են հնարավորինս քիչ օգտագործել այդ ջուրը, որպեսզի քիչ գումար քամուն տան:
Արցախի գրեթե բոլոր այդ ջրերը՝ աղբյուրները, գետերը, խախտելով «ղարաբաղա-ադրբեջանական» սահմանը, մտնում են հակառակորդի, թշնամու տարածք։ Ստացվում է, որ մենք խնայում ենք մեր լեռներում ծնված-գոյացած ջրերը, որպեսզի դրանք առատորեն հոսեն Ադրբեջան, նրանք էլ առատորեն ոռոգեն իրենց հողերը:
Յուրահատուկ երկիր ենք, յուրահատուկ ազգ... Փորձեցի խուսափել «ապուշ» արտահայտությունից»:
Լիովին կիսելով արցախցի մտավորականի ու «ֆեյսբուքցի» ընկերոջս մտահոգությունը, հարցս ուղղեմ ոչ թե երկրին ու ազգին, այլ Արցախի ու Հայաստանի «ազգային ջոջերին».
-Այսպե՞ս եք պատրաստվում պահել Արցախը: Աստծո տված ջուրը արցախցուց կտրում, տալիս եք ազերուն, որ մեր լեռներից ուժ առնի, ընկնի ջանների՞ս: Հետո էլ դժգոհում եք, թե Հայաստանը լցվել է ղարաբաղցիներով: Բա ո՞ւր գնան: Թուրքիա՞:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 10376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ