Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հաղթել ցանկացած գնով

Հաղթել ցանկացած գնով
20.11.2012 | 18:03

Չեմպիոնների լիգայի խմբային խաղերում չափազանց վատ մրցելույթ ունեցած ու արդեն իսկ մրցաշարում լավագույնի ակնկալիքը վերջնականապես կորցրած «Մանչեստր Սիթին» այսօր հանդիպելու է Մյունխենի «Բավարիայի» հետ: Դեմքը փրկելու համար անգլիական ակումբը ստիպված է հնարավորի ու անհնարինի գործադրմամբ ցանկալի արդյունքի հասնել, թեպետ քաջ գիտակցում է, որ կենաց-մահու պայքար է սպասվում բավարական թիմի հետ, որը, ճիշտ է, վաղօրոք է լուծել իր հարցերը, սակայն չի պատրաստվում նվեր լինել: «Այս խաղը միանշանակ կարևոր է: Մենք պարտավոր ենք «Ռեալին» հաղթել ցանկացած միջոցով», -Սերխիո Ագուերոյին է մեջբերում Marca-ն: Լավատեսորեն է տրամադրված նաև թիմի մարզիչ Մանչինին, ով միաժամանակ համոզված է, որ մյունխենյան արգելքը հաղթահարելու համար իր սաներից պահանջվում է իդեալական խաղ ցուցադրել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ