Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Եվս երկու հաղթանակ

Եվս երկու հաղթանակ
30.11.2012 | 11:19

Երևանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը հաղթական ավարտ ունեցավ մեր ընտրանու համար: Երեկոյան հատվածում ռինգ ելան 49 կիլոգրամ քաշային Հայրիկ Նազարյանն ու 64 կգ քաշային Գոռ Երիցյանը: Մեր բռնցքամարտիկները վստահ հաղթանակ տարան մրցակիցների նկատմամբ, դուրս եկան հաջորդ փուլ: Հայրիկ Նազարյանը առավելության հասավ իտալացի Կոնսելմոյի (21:12), Գոռ Երիցյանը՝ Չինական Թայպեյի ներկայացուցիչ Լուի (10:5) նկատմամբ: Այսպիսով՝ նրանք միացան առավոտյան փուլում հաղթանակ տոնած Տարոն Սողոմոնյանին: Նոյեմբերի երեսունին մեր ընտրանուց ռինգ դուրս կգան Արման Դարչինյանը (60 կգ, Վանաձոր), Արտավազդ Հարոյանը (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունովը (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյանը (+91 կգ, Էջմիածին):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ