Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին

Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին
09.12.2012 | 23:39

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին խորհրդարանում 2013 թ. բյուջեի նախագծի ընդունումից հետո հրաժարական է տալու: Վարչապետը այդ որոշումը կայացրել է նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ երկօրյա քննարկումներից հետո, թեպետ ոչ ոք նրա հրաժարականը չի պահանջել, հակառակը` հորդորել են մնալ: Բայց տարիուկես առաջ ստանձնելով իր երկրի վարչապետի պաշտոնը` տնտեսագետ Մարիո Մոնտին հայտարարել էր, որ մեկ տարուց կհեռանա: Չի բացառվում, որ վարչապետի պաշտոնին վերադառնա Սիլվիո Բեռլուսկոնին: Նա արդեն հայտարարել է, որ մասնակցելու է 2013-ի խորհրդարանական ընտրություններին, ոչ մի րոպե չի կարոտել վարչապետի աթոռը, բայց պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն` պատասխանատվության զգացումից դրդված: Սիլվիո Բեռլուսկոնին հավատում է իտալացիներին և չի կասկածում, որ իր կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում:

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ