Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

ԱՄՆ-ն Անկարայում իր դեսպանատան վրա հարձակումն անվանել է ահաբեկչություն

ԱՄՆ-ն Անկարայում իր դեսպանատան վրա հարձակումն անվանել է ահաբեկչություն
02.02.2013 | 15:26

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա ահաբեկչական հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Զոհերից մեկը մահապարտն էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ իրականացրել է պայթյունը։ Երկրորդ զոհը դեսպանատան պահակախմբում աշխատող Թուրքիայի քաղաքացի էր։
Ամերիկյան իշխանությունները նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին չայցելել դեսպանատուն մինչև նախապես զգուշացնելը։
Պայթյունի պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մահապարտը աջծայրահեղական գրոհայինների խմբավորման ներկայացուցիչ է։ Նախարարը նաև նշել է, որ նա կարող է լինել Թուրքիայում ապօրինի գործող Ազգային ազատագրման հեղափոխական ճակատի անդամ։

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ