Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը
12.11.2013 | 11:59

Բոլորս պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի դատախազական և ոստիկանական համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնելու են երկրի ներսում իրավապահ մարմինների գործունեության ռեպրեսիվ-բռնաճնշիչ գործառույթի սաստկացմանը: Կոռումպացված, բայց համեմատաբար մասնագիտորեն հմուտ և փորձառու կադրերի փոխարեն ասպարեզ են հանվում կախյալ և վերադասի վստահությունն անվերապահորեն և առանց նախապայմանների արդարացնելու պատրաստ երիտասարդ, բավարար կենսափորձ չունեցող իրավապահներ: Կարելի է ենթադրել, որ եթե հներն առաջնորդվում էին «փողի դիմաց արդարություն» սկզբունքով, ապա նորերը հիմք են ընդունելու «փողի դիմաց պակաս անարդարություն» սկզբունքը: Մեծ հաշվով, իրավապահ մարմիններում տեղի ունեցող կադրային փոփոխություններն իրենց բնույթով ստիպում են մտածել, որ իրականացվող գործընթացը ոչ թե համակարգի գործունեության թափանցիկության ու օրինականության մակարդակի բարձրացմանն է միտված, այլ գործող իշխանության կողմից այլախոհների հանդեպ լայնածավալ բռնաճնշումների ու հետապնդումների նախապատրաստման առաջին փուլն է: Հատկանշական է, որ նշված կադրային փոփոխությունների առնչությամբ ոչ մի հոդաբաշխ բացատրություն հասարակությանը չի տրվում: Այս ամենին, տրամաբանորեն, պետք է հետևի նաև դատական համակարգում տարվող կադրային քաղաքականության համապատասխանեցումը առաջիկայում սպասվելիք բռնաճնշումներին: Երիտասարդական ավյունն ու կենսափորձի և մասնագիտական գործունեության սահմանափակությունը օրենքի գերակայության պահանջը անտեսելու առաջնային նախադրյալներից է, որի առկայության դեպքում խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը:

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ