Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նախընտրական արշավի ֆալշ-ստարտը վաղուց է տրված

Նախընտրական արշավի ֆալշ-ստարտը վաղուց է տրված
04.05.2025 | 18:08

1990-կանների սկզբին Նոյեմբերյանի գյուղերից մեկի բնակիչն ասել է՝ շուտով գալու են ժամանակներ, որ գժանոցների փոխարեն Հայաստանում «խելոքանոցներ» են սարքելու, որտեղ խելացի մարդիկ կարողանան գժերից հեռու ապրել։

Նայում եմ, թե Տավուշի մի գյուղում կենսաթոշակառուները ոնց են գոհ Նիկոլ Փաշինյանից, որ Արցախը, հետո էլ Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնել է դարավոր թշնամուն, վերջին 2 տարում կենսաթոշակները չի ավելացրել, անցած 7 տարում գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել, ոռոգման ջրամբարներ չի սարքել, պետական բժշկական և գյուղատնտեսության պարտադիր ապահովագրություն չի արել, Հայաստանի պետական պարտքը կրկնապատկել-սարքել 13,6 միլիարդ դոլար, պետական բյուջեն մսխում է՝ ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելով։

Իրենց համար կարևորն այն է, որ հնարավորություն ունեցան Նիկոլ Փաշինյանին մոտիկից տեսնելու, ձեռքով բարևելու, նրա հետ խոսելու։

Նախընտրական արշավի ֆալշ-ստարտը վաղուց է տրված։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ