ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Նոր Հայաստան, նոր երանիներ

Նոր Հայաստան, նոր երանիներ
11.06.2025 | 14:40

Երանի այն պաշտոնյային, որն իր մարդկային որակների հետ անհամատեղելի կհամարի այն, ինչ այսօր անում է իշխանության նեղ խումբը, հրաժարական կտա ու կգնա Մայր Աթոռ՝ օրհնություն ստանալու։

Երանի այն պաշտոնյային, որն իշխանության նեղ խմբի բառապաշարն իր կրթական ու քաղաքակրթական որակի հետ անհամատեղելի կհամարի ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը որոշում կկայացնի՝ չմտնելու այս կեղտոտ ու անպատվաբեր արշավի մեջ, ու հրաժարական կտա։

Երանի այն պաշտոնյային, որը, տեսնելով որոշ նախարարների անպատվաբեր փորձերը՝ արդարացնելու օգտագործվող բառապաշարն ու հակաեկեղեցական արշավը, կհամարի, որ նման մթնոլորտում ինքն անելիք չունի, ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը չի ուզի իր անունը կապել այս այլանդակ արշավի հետ, ու կտա հրաժարական։

Երանի այն պաշտոնյային, որը կհասկանա, որ հիմա քայլ անելով՝ ամենաուշը մեկ տարի հետո կունենա պատվաբեր աշխատանք, ու դա կանի հանգիստ խղճով։

Երանի այն պաշտոնյային, որը կհասկանա, որ պաշտոնն ու մանդատն էնքան անարժեք բաներ են, որ դրանց համար չարժե կորցնել մարդկային կերպը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ