Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Խոստացել ու արել է ճիշտ հակառակը

Խոստացել ու արել է ճիշտ հակառակը
18.07.2025 | 17:04

Նիկոլի կամակատարները նրան պաշտպանելու համար անընդհատ օգտագործում են այն հանգամանքը, որ նա ընտրված վարչապետ է: Թե ինչպես է հրաժարական տվել ու վերընտրվել՝ դա մի հարց է: Մյուսն այն հարցն է, որ ընտրվելուց հետո ինքը չի կատարել այն խոստումները, որ առկա էին ՔՊ-ական ծրագրում: Ավելին, կատարել է ճիշտ հակառակը, ինչը նշանակում է, որ ինքը կորցրել է լեգիտիմությունը: Դա, ի դեպ, բազմիցս է ասվել, սակայն ասողին լսող է պետք:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ