-
22.01.2013|
14:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
-
22.01.2013|
13:59
Հունվարի 22-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
-
22.01.2013|
12:51
Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե «Ժառանգություն» կուսակցությունն այնքան անդամներ չունի, որ կարողանա տեղամասային ընտրական հանձնաժողովներում` ՏԸՀ-ում, սեփական տեղերը լրացնել: Մեզ հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը հավաստիացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
-
22.01.2013|
12:11
Բազմիցս ենք խոսել մեր հանրապետությունում գործառնող «ընտրական մեքենայի» գոյության և նրա գործառնման առանձնահատկությունների մասին: Մասնավորապես «ընտրական մեքենա» ասելով նկատի ունենք որոշ մեխանիզմների խիստ առկայությունը, որոնց միջոցով իշխանական ուժերն ընտրությունից ընտրություն ապահովում են իրենց համար ընտրությունների անհրաժեշտ արդյունք և որպես դրա ուղիղ հետևանք իրենց իշխանության վերարտադրություն: Բացառություն չէին նաև 2012-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքների վերլուծությունը մեզ հնարավորություն է տալիս առաջ քաշելու հետաքրքիր մի վարկած և դրա շրջանակներում վերլուծելու «ընտրական մեքենայի» գործառնումը:
-
22.01.2013|
12:05
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 5 տարիների ընթացքում ուղեծիր դուրս բերել հետախուզական 6 հրթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ կտան ձեռք բերել լուսանկարներ և այլ տեղեկություն մոլորակի ցանկացած կետից օրվա մեջ նվազագույնը երկու անգամ։ Առաջին նման սարքը տիեզերք կուղարկվի արդեն այս ամսվա վերջին։
-
22.01.2013|
12:04
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կրտսեր եղբայրը հերքել է իբրև թե իր տարածած այն հայտարարությունը, թե երկրի նախագահը, որ այժմ բուժվում է Կուբայում, առաջիկա օրերին կվերադառնա հայրենիք։ Չավեսի եղբոր խոսքով՝ երկրի ղեկավարի վերադարձի որոշումը պետք է կայացնեն նրան բուժող բժիշկները։
-
22.01.2013|
12:03
Երեկ երեկոյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ երդվել է՝ երկրորդ և վերջին անգամ ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ։ Ներկա են եղել հարյուրհազարավոր ամերիկացիներ։
Երդման ժամանակ նախագահը ձեռքը դրել է Աստվածաշնչի երկու օրինակների վրա։ Դրանցից մեկը ժամանակին պատկանում էր Աբրահամ Լինկոլնին, մյուսը՝ Մարթին Լյութեր Քինգին։
-
22.01.2013|
12:01
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերը Մալիի բանակի ստորաբաժանումների աջակցությամբ վերականգնել են հսկողությունը երկու առանցքային քաղաքների՝ Դիաբալիի և Դուենցայի նկատմամբ։
-
22.01.2013|
11:54
Ղազախստանի և Բելառուսի նախագահները միմյանցից մի քանի օրվա տարբերությամբ հայտարարել են, որ եվրասիական ինտեգրումը համարում են միայն տնտեսական, այլ ոչ քաղաքական միություն: Աստանայում դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Նուրսուլթան Նազարբաևը ասել է, որ ևս մեկ անգամ ուզում է ընդգծել իր վերաբերմունքը` եվրասիական ինտեգրումը երբեք ուղղված չի եղել քաղաքական որևէ միության վերականգնմանը, առավելևս ԽՍՀՄ-ի:
-
22.01.2013|
11:52
Ընտրական օրենսգրքի պահանջով ընտրություններից 30 օր առաջ ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի ընտրողների թիվը` 2507960 մարդ: 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրություններում ընտողների թիվը 2485844 էր, 22116 ընտրող է ավելացել Հայաստանում մայիսից փետրվար: