Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան

    Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Հայաստանի փաստաբան

    09.12.2012| 23:42
    Sabah թերթին հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահնմեդ Դավութօղլին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ևս մեկ տարով քնեցվել է, քանի որ Հայաստանում 2013-ի փետրվարին, Ադրբեջանում 2013-ի աշնանը նախագահական ընտրություններ են կայանալու:
  • Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին

    Մոնտին հեռանում է. կվերադառնա՞ Բեռլուսկոնին

    09.12.2012| 23:39
    Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին խորհրդարանում 2013 թ. բյուջեի նախագծի ընդունումից հետո հրաժարական է տալու:
  • Ավիավթար՝ Գերմանիայում

    Ավիավթար՝ Գերմանիայում

    09.12.2012| 15:37
    Ութ մարդ է զոհվել երեկ երեկոյան Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Զոհվածներից 4-ը երեխաներ են։ Օդում իրար են բախվել երկու փոքր ինքնաթիռ։
  • Չավեսը տվել է իր իրավահաջորդի անունը

    Չավեսը տվել է իր իրավահաջորդի անունը

    09.12.2012| 15:36
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շաբաթ օրը խոստովանել է, որ չի բուժվել ուռուցքային հիվանդությունից, և իրեն անհրաժեշտ է նոր, արդեն թվով չորրորդ վիրահատությունը։ Ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ՝ նա առաջին անգամ ասել է, որ հնարավոր է, առողջական խնդիրներից ելնելով, հեռանա պաշտոնից։ Չավեսը նշել է այն մարդու անունը, ում կցանկանար տեսնել որպես իր իրավահաջորդ։ Վերջինս փոխնախագահ և արտգործնախարար Նիկոլաս Մադուրոն է։
  • Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր

    Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր

    08.12.2012| 21:16
    Ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջող ավարտ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Ավելի կրտսեր տարիքում հանդես եկած Գոռ Մինասյանի հարվածային ելույթն ընդօրինակելի եղավ նրա համաքաղաքացի, գյումրեցի Հայկ Հակոբյանի համար:
  • Քարզայ. հետախուզության ղեկավարի վրա հարձակումը պատրաստվել է Պակիստանում

    Քարզայ. հետախուզության ղեկավարի վրա հարձակումը պատրաստվել է Պակիստանում

    08.12.2012| 17:53
    Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ պայթյունը, որի հետևանքով վիրավորվել է աֆղանական հետախուզության ղեկավար Ասադուլա Հալիդը, նախապատրաստվել է Պակիստանում։ Աֆղանական իշխանությունները ենթադրում են, որ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրած մահապարտը ժամանել էր Պակիստանի Քվեթա քաղաքից։
  • ՀԱՄԱՍ-ը տոնում է 25-ամյակը

    ՀԱՄԱՍ-ը տոնում է 25-ամյակը

    08.12.2012| 17:51
    Գազայի հատվածում տասնյակ մարդիկ մասնակցում են հանրահավաքի, որը նվիրված է պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորման 25-ամյակին։ Հավաքվածներին կդիմի խմբավորման քաղաքական առաջնորդ Հալեդ Մեշալը, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է եկել Գազա։
  • Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում  ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել

    Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել

    08.12.2012| 14:48
    Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
  • Օբաման 60,5 միլիարդ է խնդրել` աղետի հետևանքները վերացնելու համար

    Օբաման 60,5 միլիարդ է խնդրել` աղետի հետևանքները վերացնելու համար

    08.12.2012| 14:17
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել է հատկացնել 60,5 միլիարդ դոլար՝ փոթորկի հետևանքները վերացնելուն օգնող հիմնադրամներին։ Նշված գումարն ավելի քիչ է, քան նախատեսել էին աղետից տուժած նահանգների ղեկավարները։
  • Պայթյուն՝ Քենիայում. կան զոհեր

    Պայթյուն՝ Քենիայում. կան զոհեր

    08.12.2012| 14:16
    Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունից 5 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել երեկ Սոմալիից տեղափոխված մարդկանցով բնակեցված թաղամասում։