ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Սիրուն աչքերի» համար նախարար չեն նշանակում

«Սիրուն աչքերի» համար նախարար չեն նշանակում
11.03.2016 | 01:00

Որ կադրային վերջին վերադասավորումներն ինքնանպատակ չեն և խաղի նոր կանոններ են ենթադրում, պարզից էլ պարզ է: Մասնավորապես, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի առաջխաղացումը բնավ էլ «պատահականությունների» ոլորտից չէր և միանգամայն հստակ նպատակադրում ունի: Քաղաքական խոհանոցին անտեղյակ ընթերցողների համար ասենք, որ ի սկզբանե Հովհաննես Հովսեփյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի մերձավորագույն շրջապատի մարդ, սակայն ութ տարի շարունակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, մի տեսակ, փոխեց ծանրության կենտրոնը՝ այն ուղղորդելով դեպի Սերժ Սարգսյան: Ծանրության կենտրոնը՝ ծանրության կենտրոն, այդուհանդերձ, նախագահի նստավայրում նրան այդպես էլ չհաջողվեց այդ ութ տարիների ընթացքում լիակատար վստահություն ձեռք բերել և համարվել թիմի լիարժեք անդամ: Հատկապես երիտասարդ «ապարատչիկները» միշտ էլ որոշակի թերահավատությամբ էին վերաբերվում վերահսկողականի պետին, թերևս չկարողանալով մոռանալ, որ վերջինս ինչ-որ ժամանակ եղել է իր «ադաշի»՝ Հովհաննես Արգամիչի «մարդը»:
Ավելորդ չենք համարում հիշատակել նաև, որ պետեկամուտների նորանշանակ նախարարի եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում բավականին ճանաչված մեծահարուստ է և մեկ անգամ չէ, որ դիմել է Սերժ Սարգսյանին՝ եղբորն ավելի ներկայանալի որևէ պաշտոն տալու խնդրանքով: Ահա և եկավ ժամանակը, նախագահն էլ ձևը գտավ խնդրանք-հորդորը բավարարելու, սակայն մի շատ կարևոր վերապահումով: Այս պաշտոնը, կարելի է ասել, հավատարմության յուրատեսակ թեստ է Հովհաննես Հովսեփյանի համար, ինչը պատվով պիտի հաղթահարել կամ էլ հայտնվել գործը տապալածի աննախանձելի վիճակում: Հստակեցնենք. բանն այն է, որ նրան հանձնարարվել է ամենայն բծախնդրությամբ ստուգել Հովիկ Աբրահամյանի բոլոր բիզնեսները, իսկ դա, խոստովանենք, հեշտ գործերից չէ, հատկապես, եթե հաշվի ենք առնում նախկին ջերմ հարաբերությունները:
Դե ինչ, «խայծը» նետված է, այն էլ՝ բավականին թափանցիկ խայծ:
Չմոռանանք, որ ոչ մեկին «սիրուն աչքերի» համար պետեկամուտների կոմիտեի ղեկավար չեն նշանակում:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 12605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ