ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
20.03.2020 | 02:00

...թե իշ­խա­նա­կան ֆեյ­քե­րի մոտ կա­տա­րյալ կա­պի­տու­լյա­ցիա, գոր­ծազր­կու­թյուն է. կո­րո­նա­վի­րու­սի ու ար­տա­կարգ ի­րադ­րու­թյան հետ կապ­ված նրանք գրե­թե ան­գոր­ծու­թյան են մատն­ված։ «Օ­րա­կա­նը» չեն կա­տա­րում, «օ­րա­կա­նի» ստա­նալն էլ խոր հար­ցա­կա­նի տակ է, ո­րով­հետև թեր­թե­րը քա­ղա­քա­կան բարձր գի­տակ­ցու­թյուն են դրսևո­րում, նույ­նը` ընդ­դի­մա­դիր օգ­տա­տե­րե­րը. վեր­ջին­ներս ի­րենց փակ խմ­բե­րում են ողջ ին­ֆոր­մա­ցիան «կի­րա­ռում-կիս­ում», ուր ֆեյ­քե­րի մուտքն ար­գել­ված է, ֆեյ­քերն ա­նո­րոշ մի­մյանց հարց­նում են` ի՞նչ է լի­նե­լու: Ա­ռայժմ նրանք ստիպ­ված են դրսևոր­վել միակ ո­լոր­տում, երբ Փա­շի­նյա­նը կո­րո­նա­վի­րու­սի թե­մա­յով «լայվ» է մտ­նում, սկ­սում են փա­ռա­բա­նել նրան:

Դիտվել է՝ 25036

Մեկնաբանություններ