«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Օգնե՞լ, թե՞ կողքից նայել, հետո մեղադրել, թե չպահեցին իրենց հողերը

Օգնե՞լ, թե՞ կողքից նայել, հետո մեղադրել, թե չպահեցին իրենց հողերը
21.04.2024 | 17:28

Նիկոլի համաձայնությամբ Արցախի ամբողջական հանձնումից հետո տարբեր կողմերից մեղադրանքներ են հնչում արցախցիների հասցեին, թե ինչու էդպես հանգիստ զիջեցին, թողեցին թշնամուն։ Իբր, եթե մնային, Արցախը չէր հանձնվի։

Արցախից հետո հիմա Նիկոլը անցել է Տավուշի մարզին։ Մի շարք հատվածներ թուրքին հանձնելու դեպքում արագ հայաթափվելու են Բերքաբեր, Ոսկեպար, Սարիգյուղ, Աճարկուտ, Ծաղկավան, Կիրանց, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերը, ընդհանուր առմամբ՝ 10 հայկական բնակավայր։
Դրանք միջազգային իրավունքով հայկական տարածքներ են, բայց Նիկոլի համաձայնությամբ, թշնամին գալու է՝ նստի այդ գյուղերի գլխին՝ կրակի տակ պահելով բնակիչներին, նրանց երեխաներին։ Հենց այդպես Ադրբեջանը թիրախավորում ու կրակի տակ էր պահում արցախցիներին։
Հիմա ի՞նչ են մտածում հայաստանցիները։
Հանգիստ զիջելո՞ւ ենք մեր հողերը, թե՞ վերջապես պիտի պայքարենք։ Եթե զիջելու ենք, ի՞նչ բարոյական իրավունքով են մարդիկ մեղադրում արցախցիներին։ Եթե մեղադրում են, ուրեմն իրենք պիտի բարոյականություն ունենան՝ պայքարելու հայրենի հողի համար։
Մտածեք՝ ինչ ենք անելու։
Նիկոլի համաձայնությամբ տարածքները թշնամուն հանձնելու դեպքում Տավուշի մարզի 2731 ընտանիք՝ 8128 բնակիչներով, հայտնվելու է Ադրբեջանի կրակի տակ։
Դե հիմա ասեք՝ ի՞նչ անեն այդ մարդիկ, և ի՞նչ անեն Հայաստանի մյուս տարածքների բնակիչները։ Օգնե՞ն նշված 10 գյուղերի բնակիչներին՝ պահել տարածքները, թե՞ կողքից նայեն, հետո մեղադրեն, թե չպահեցին իրենց հողերը։
Նայեք հայելու մեջ, նայեք Աստծուն ու որոշեք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3336

Մեկնաբանություններ